Tuesday, 23 04 2024
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության

Ցավալի ցուցանիշ. Այս պահին Հայաստանի գերխնդիրը

Հունիսի 2-ին Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի տարածման ռեկորդային բարձր օրական ցուցանիշ՝ 517 վարակակիր: Բարձր է նաև մահացածների օրական ցուցանիշը՝ 20 մարդ: Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանում արդյունավետ չէ հակահամաճարակային քաղաքականությունը, թե՞ հանրությունն է ցուցաբերում անձնական ցածր պատասխանատվություն: Այն, որ կան այդպիսի հանրային շերտեր և դրանք քիչ չեն, կասկածից վեր է: Բայց անհնար է պատկերացնել, որ հանրությունը մեկ մարդու նման պետք է ցուցաբերի հակահամաճարակային պատասխանատվություն: Ըստ այդմ, խնդիրը լոկ այս դաշտում տեսնելը կնշանակի իրականում փակել տեսադաշտն ու անել սխալ եզրահանգումներ, եթե իհարկե չկա պատասխանատվությունը հենց միայն հանրության վրա դնելու, կամ առավելապես հանրության վրա թողնելու խնդիր:

Միևնույն ժամանակ, երբ Հայաստանում մայիսի 4-ից աստիճանաբար թուլացվում էին սահմանափակումները, օրական վարակի դինամիկան ամենևին նվազող չէր, այլ հակառակը՝ աճող էր: Ըստ այդմ կասկածից վեր է, որ սահմանափակումները թուլացնելը բերելու էր ավելի մեծ աճի: Եթե կարանտինի ընթացքում օրական թիվն աճել է, իսկ առողջապահության նախարարն էլ հենց այդ ընթացքում հայտարարել, որ վարակը դուրս է եկել վերահսկողությունից, ուրեմն սահմանափակումները թուլացնելը աներկբա բերելու էր վիճակագրության աճի՝ որքան էլ քաղաքացիներին հղվեր անվտանգության կամ պաշտպանության կանոնները պահելու հորդոր:

Ըստ այդմ, այն, ինչ տեղի է ունենում այժմ, թերևս պետք է լիներ սպասելի, կանխատեսելիի շրջանակում, հետևաբար պետք է լինեին դրան արձագանքելու պատրաստ քայլեր: Քայլեր արվում են , իհարկե, և հարցն արդյունավետությունն է, օրինակ բուժման գործընթացի, մահերի կանխարգելման, միաժամանակ հանրության հետ աշխատանքի և անվտանգության կանոնների վերահսկման: Որքան էլ դժգոհություն լինի հանրային վարքագծից, այդուհանդերձ վիզուալ առումով նկատելի է, որ դիմակների և ձեռնոցների կրումը համենայն դեպս բավականին տեսանելի է:

Կրկնենք, բացարձակության սպասումը, որևէ երկրում, կլինի ինքնախաբեություն:

Ներկայումս գերխնդիրը առողջապահական կարողությունների հնարավորինս արագ ավելացումն է, հնարավորինս շատ կյանքեր փրկելու տեսանկյունից: Մեծ հաշվով, թող չհնչի տարօրինակ, սակայն հակահամաճարակային պայքարի ցուցանիշը գնահատելու համար դեռ պահանջվելու են ամիսներ, համենայն դեպս քանի դեռ չկա պատվաստանյութ և չի առաջացել այսպես ասած ամփոփելու զրոյական վիճակ:

Ակնառու է, որ ներկայումս կա համընդհանուր պատկեր, որը հեռու է իրականությունից: Ըստ այդմ, այսօր գերխնդիրն է կենտրոնացնել ամբողջ ռեսուրսը առողջապահական կարողությունների ընդլայնման և մահերի կանխարգելման վրա, իհարկե շարունակելով անվտանգության միջոցառումների հսկողությունն ու դրանք կիրառելու հանրային, սոցիալական քարոզչությունը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում