Thursday, 25 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Ապտակ մեր ինքնիշխանությանը՝ գազի թանկացման տեսքով. Համաձայնագիրը պետք է վերանայվի. Բաբաջանյան

Այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Թեմայից շեղվելով`  անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաժանորդներին հասնող գազի գինը բարձրացնելու հայտը և սեփական առաջարկություններ է ներկայացրել, ըստ որոնց` ՀՀ-ում բնական գազի գնաճը կկազմի 4 տոկոս, գազի գինը գազ սպառող քաղաքացիների համար չպետք է թանկանա: «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր նույնական գին սահմանել բոլոր բաժանորդների համար` չեղարկելով սոցիալապես անապահովներին մատչելի գնով գազի տրամադրումը, ինչի արդյունքում գազը նրանց համար 36 տոկոսով կթանկանա: «Գազպրոմ Արմենիան» ներկայացրել է մի քանի այլ փոփոխություններ ևս, որոնք ընդունելու դեպքում սպառողների համար գազը միջինում 11 տոկոսով կթանկանա»:

Նրա խոսքով` էական չէ, թե քանի տոկոսով է բարձրանալու սակագինը, խնդիրը ինքնին թանկացման փաստն է` միջազգային շուկաներում էներգակիրների էական էժանացման դեպքում:

Ինչպես նշեց պատգամավորը` Ռուսաստանը եվրոպական երկրներին մատակարարվող գազի գինը նկատելիորեն նվազեցնում է. «Սա ռազմավարական գործընկեր երկրի կողմից մեզ ուղղված ոչ բարեկամական քայլ է, որն ակնհայտորեն ունի քաղաքական բաղադրիչ: Ամեն անգամ գազի սակագնի քննարկման ժամանակ մեզ ուրվականի պես այցի է գալիս Հայաստանի հանցավոր անցյալը. 2013թ. գազային խայտառակ պայմանագրի արդյունքում է Ռուսաստանը գազային տոտալ մենաշնորհ հաստատել Հայաստանում: Մենք այսօր գազի գնի յուրաքանչյուր թանկացման ժամանակ վճարում ենք այդ հանցավոր անցյալի, նախկին իշխանությունների կնքած հակապետական գործարքների համար: Միակ ելքը այդ խայտառակ համաձայնագրերի վերանայումն է: Սա հրամայական է, այլևս ազգային անվտանգության սպառնալիք: Եթե դա տեղի չունենա, մենք շարունակելու ենք ապրել գազային ստրկության պայմաններում` ամեն անգամ գազի թանկացման տեսքով ապտակ ստանալով մեր ինքնիշխանությանը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում