Այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Սա այն մասին է, որ եթե դու 10 մլն-ը դրել ես բանկը, 6 մլն-ը պահել ես բարձիդ տակ, դա էլ բեր դիր, մենք երաշխավորում ենք»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և հավելեց, որ սա պարտադրանք չէ. «Չի ասում, որ եթե փողդ չբերես դնես, ականջներդ կկտրեմ»:
Նրա խոսքով` նպատակը պետության նկատմամբ վստահության ապահովումն է:
Մանրամասները՝ տեսանյութում: