Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Արսենալի» երկրպագուները պահանջում են ազատվել Մխիթարյանից և իրականացնել գործարքը

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները ակումբի ղեկավարությունից պահանջում են ամեն գնով ձեռք բերել իտալական «Ռոմայի» և Հոլանդիայի ազգային հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտին։ Կորոնավիրուսի համավարակի հետևանքով «Արսենալը» հայտնվել է բավական ծանր իրավիճակում: Մասնավորապես, քիչ չեն ֆուտբոլիստները, որոնք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում են հեռանալ թիմից։ Կադրային խնդիրները լուծելու համար էլ լոնդոնյան ակումբը միջոցներ չունի։ Ստեղծված իրավիճակում Կլյուվերտին ձեռք բերելու մտադրության մասին տեղեկությունները մեծ ոգևորության ալիք են բարձրացրել «Արսենալի» երկրպագուների շրջանում։ Թվիթերում և սոցիալական այլ կայքերում թիմի հազարավոր երկրպագուներ պահանջում են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անպայման պայմանագիր կնքել հոլանդացու հետ։

Ըստ ԶԼՄ-ների Կլյուվերտի տրանսֆերի համար «Արսենալը» պատրաստ է «Ռոմային» տրամադրել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին 15 միլիոն եվրո հավելավճարով։ Նշենք, որ Մխիթարյանը վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում»։ Եթե Կողմերը համաձայնության չգան մրցաշրջանի ավարտից հետո Մխիթարյանը ստիպված կլինի վերադառնալ «Արսենալ»։ Վերջինիս հետ մեր ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի վերջին։ Մխիթարյանն այն ֆուտբոլիստների շարքում է, որին «Արսենալը» ուղղակի կարող է կորցնել՝ կրելով ֆինանսական լուրջ վնաս։ Եկող տարի Մխիթարյանը կարող է ստանալ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ։ Համավարակի հետևանքով համաշխարհային ֆուտբոլում օր օրի խորացող ճգնաժամի հետևանքով կտրուկ մեծացել է նաև ազատ ֆուտբոլիստների պահանջարկը։ Մասնավորապես, ակումբները փորձում են կադրային համալրումներ ունենալ առանց մեծ գումարներ ծախսելու։ Եվ ահա «Արսենալի» երկրպագուներն այդ ամենը հաշվի առնելով՝ ակումբի ղեկավարներին հորդորում են հնարավորինս շուտ ֆինանսական փոխատուցման պայմանով ազատվել Մխիթարյանից։

Հայ ֆուտբոլիստը բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է կարիերան շարունակել «Ռոմայում», և որ այս ակումբը հոգեհարազատ է իր համար։ Ըստ Transfermarkt պարբերականի՝ Կլյուվերտի տրանսֆերային արժեքն այս պահին կազմում է 22.5 միլիոն եվրո, իսկ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը՝ 20 միլիոն։ 21-ամյա Կլյուվերտը «Ռոմա» է տեղափոխվել 2018 թվականին Ամստերդամի «Այաքսից»։ Նրա տրանսֆերի համար իտալական ակումբը վճարել էր 17.5 միլիոն եվրո։ Պարզ մաթեմատիկական հաշվարկ անելու դեպքում կստացվի «Արսենալը» Կլյուվերտին ձեռբ երելու համար կծախսի մոտ 38 միլիոն եվրո։ Բայց պետք է հաշվի առնել, որ հոլանդացի կիսապաշտպանը իտալական Ա սերիայի ամենատաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստներից է ու տրանսֆերը առաջիկա տարիների կարող է կրկնապատկվել և նույնիսկ եռապատկվել։ Նույն «Արսենալի» երկրպագուները հնարավոր գործարքը համարում են նաև որպես իդեալական բիզնես նախագիծ, որը ճգնաժամային պայմաններում լուրջ խթան կհանդիսանա։ Վերջին ամիսների Մխիթարյանի մասով «Արսենալի» և «Ռոմայի» միջև բանակցությունները կարծես արդյունք չեն տալիս։ «Արսենալը» Մխիթարյանի համար պահանջում է 20 միլիոն եվրո, իսկ «Ռոման» պատրաստ է վճարել միայն 14 միլիոն։

Անգլիացիները նշում են նաև, որ «Ռոման» ունի հնարավորություն պահպանելու Մխիթարյանին և ստանալու 15 միլիոն եվրո։ Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ևս ամեն գնով ցանկանում է իր թիմում տեսնել Կլյուվերտին և մեծ հույսեր է կապում նրա հետ։ Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները գրել էին, որ «Ռոման» իր հերթին Հենրիխ Մխիթարյանին իր կազմում պահելու համար «Արսենալին» գրավիչ գործարք է առաջարկել։ Մասնավորապես նշվում էր, որ «Ռոման» պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերին կցել նաև 22-ամյա թուրք հարձակվող Չենգիզ Յունդերին: Այս տարբերակը սակայն Լոնդոնում նույնիսկ քննարկման առարկա չի դարձել։ Անգլիացիներն թիրախավորել են հենց Կլյուվերտին և հենց երիտասարդ հոլանդացուն են տեսնում իրենց թիմում։ Ու մինչ լոնդոնյակ ակումբի երկրագուները ոգևորությամբ սպասում են իրենց համար շահավետ գործարքին Իտալիայում Մխիթարյանի մասով հավանական են համարում մեկ այլ լուծում։ Մասնավորապես նշվում է, որ «Ռոման» ֆինանսական խնդիրների պատճառով ևս մեկ տարով կվարձակալի մեր ֆուտբոլիստին պայմանով, որ հաջորդ տարի կգնի նրա ամբողջական տրանսֆերը: Այս տարբերակը շատերը համարում են այլընտրանքային լուծսում։

Իտալական մամուլը գրում է, որ Մխիթարյանը պատրաստ է աշխատավարձի խոշոր կրճատման։ Որոշ պարբերականների համաձայն էլ հայ ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլան «Արսենալին» արդեն իսկ առաջարկել է ևս մեկ մրցաշրջանով երկարացնել վարձակալությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում