Այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Բանկային ավանդների ներգրավման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Պետք է խստացնենք այնքան, որ էլեկտրոնային հասցեից էլ օգտվեն, որովհետև առանց դրա կամ նվազագույն մաթեմատիկայի իմացության հնարավոր չէ վարկ վերցնել ու տակ չտալ: Մարդիկ առանց պարզ թվաբանություն անելու գնում նոր պարտքի տակ են մտնում»,- հայտարարեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Նրա խոսքով` պետք է կարողանալ բարեխիղճ վարկավորման մշակույթը ներդնել:
Մանրամասները՝ տեսանյութում: