Այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Բանկային ավանդների ներգրավման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Գոնե շեշտադրեք, որ խոսքը անբարեխիղճ փաստաբանների մասին է. երբ դուք ասում եք` փաստաբանները, փաստաբանները, առանց այն էլ որոշակի վերաբերմունք կա փաստաբանների նկատմամբ` օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Նա խնդրեց զերծ մնալ` փաստաբան հավասար է անբարեխղճություն հայտարարություններից:
Մանրամասները՝ տեսանյութում: