Այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Բանկային ավանդների ներգրավման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ չի հասկանում, թե օրինագծի նպատակը որն է. «Կանոնակարգում եք մի ոլորտ, որը կանոնակարգված է»:
Նրա խոսքով` մասնավոր դեպքեր են քննարկվել, և պարիտետը պահված չէ. «Ծանրությունը կարծես ավելի բանկային համակարգի կողմն է, քան սպառողի»:
Մանրամասները՝ տեսանյութում: