Տասնյակ փարիզցիներ են մասնակցել Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ցույցին, հաղորդում է Reuters- ը:
Ցույցը կազմակերպվել էր ֆրանսիական հակառասիստական շարժման կողմից, ի աջակցություն Մինեյապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ում ցույցի դուրս եկած քաղաքացիների:
Հիշեցնենք, որ ամերիկյան մի շարք քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերը սկսվել են մայիսի 25-ին սոցցանցերում մի տեսանյութի տարածումից հետո, որտեղ ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է: