Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Վտանգավոր երևույթ է նկատվում․ գյուղացիները ճարահատյալ դիմում են վարկային կազմակերպություններին

«Առաջին լրատվական»-ը շարունակում է ահազանգեր ստանալ գյուղացիներից, որոնք ցավով նշում են, որ չեն կարողանում օգտվել կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերից իրենց խնդիրները լուծելու համար։

Ավելի կոնկրետ՝ զրո տոկոսանոց վարկերից։ Բանկերը վարկեր տրամադրելու համար պահանջում են տարատեսակ փաստաթղթեր, անշարժ գույք և այլն։ Սրան զուգահեռ, շատ վտանգավոր երևույթ է նկատվում, որի մասին «Առաջին լրատվական»-ը օրերս տեղեկացավ։ Երկու ամսվա կարանտինից հետո վարկային կազմակերպություններում մեծ թվով ավելացել է վարկառուների թիվը, հատկապես գյուղվարկերի գծով։

Ըստ մեր տեղեկությունների՝ վարկառուների մեջ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր անօգուտ փորձել են օգտվել կառավարության ծրագրերից, ու ծրագիրը այս կամ այն պատճառով մերժվել է։ Հատկապես շատ է գյուղերում բիզնեսի ծրագրերի համար վարկեր վերցնողների թիվը։

Հայտնի է, որ վարկային կազմակերպությունների տոկոսները շատ բարձր են։ Չհաշված այդ վարկերի սպասարկման վճարները։ «Առաջին լրատվական»-ը զրուցեց վարկային կազմակերպությունների մեկի տնօրենի հետ, որը չցանկացավ իր անունը բարձրաձայնել։ Վերջինս մեզ տեղեկացրեց, որ իրենց մոտ գյուղվարկերի հայտերը շատացել են։

«Ժողովուրդը, որոնք շատ դեպքերում չեն կարողացել սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել, իրենք ճարահատյալ դիմում են վարկերի։ Այստեղ խնդիրը երկկողմանի է։ Բնականաբար, բոլորին չենք կարող տալ, մերժումներ լինում են։ Սա համատարած է, միայն մեզ մոտ չէ։ Բայց մեր մերժումները բերում են նրան, որ բողոքում են, դիմում են Կենտրոնական բանկին, վարչապետին։ Ու ստացվում է, որ մենք փորձում ենք անհայտ պատճառներով խոչընդոտել»,- ասաց կազմակերպության տնօրենը։

Նրա խոսքերով՝ վարկեր չտրամադրելու պատճառները վարկային վատ պատմությունն է, չափանիշներին չհամապատասխանելը և այլն։ Հարցին՝ վարկեր չտրամադրելու որոշման կայացման մեջ հաշվի առնվո՞ւմ է երկրի տնտեսական իրավիճակը, կազմակերպության տնօրենն ասաց՝ այս պահին տրված ցանկացած վարկ ռիսկային է, բայց իրենք դա հաշվի չեն առնում։

Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ պետական աջակցության ծրագրերը պետք է ավելի հստակ լինեին, որպեսզի մարդիկ կարողանային օգտվել։ Նա միանշանակ վստահեցրեց՝ վարկերի ծավալներն ավելանալու են։ Գյուղատնտեսական վարկեր վերցնող քաղաքացիները, մեր զրուցակցի տեղեկացմամբ, կա՛մ խնդիրներ ունեցողներ են, կա՛մ գյուղատնտեսական նոր գործունեությամբ են ցանկանում զբաղվել՝ կովեր ձեռք բերել, այգիներ տնկել և այլն։

Կազմակերպության տնօրենը ևս նշեց, որ այդ վարկերը բարձր տոկոսներով են, սակայն գյուղացիները ճարահատյալ դիմում են ստանալու համար։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը բազմիցս այս հարցը բարձրաձայնել է, որ գյուղացիները չեն կարողանում օգտվել պետական աջակցության ծրագրերից։ Բերբերյանը բավական կոշտ ձևով արձագանքեց այն փաստին, որ կառավարության ծրագրերից չօգտված գյուղացիները ստիպված դիմում են վարկային կազմակերպություններին բարձր տոկոսներով վարկեր ստանալու համար։ «Բազմիցս ասել եմ՝ գյուղացու անվան տակ հարստացնում են բանկերին։ Դա կառավարության մեծ սխալն է։ Բանկերը թող գնան իրենց բիզնեսով զբաղվեն, ոչ թե կառավարությունից ֆինանսավորվեն ու վարկ տան։ Ո՞վ է նման ապուշություն տեսել։ Գյուղացուն այդ վարկերը պետք չեն։ Գյուղացուն սուբսիդավորեք տարբեր ոլորտներում։ Բայց գյուղացու անվան տակ բանկեր եք հարստացնո՞ւմ։ Երեխան էլ հասկանում է, որ սա արհեստական բան է»,- ասաց Բերբերյանը, ապա ավելացրեց՝ մեկ ամիս առաջ մարզերում բանկերի առաջ կիլոմետրանոց հերթեր էին։

«Ամեն թուղթ ու զիբիլ ուզում են, որ գյուղացուն վարկ չտան։ Նույնիսկ դեպք է եղել, ասել են՝ գնա կնոջդ բեր, թող ստորագրի։ Երևի խմող գյուղացի է եղել, ասել են՝ քո վարկը կինդ պետք է ստանա։ Բոլ եղավ։ Գյուղացու անվան տակ բանկեր են հարստանում, ինչ-որ կազմակերպություններ են հարստանում, ծրագրեր են անում, մեկը էշ է բերում, մեկը կով է բերում»,- վրդովված նշեց Հրաչ Բերբերյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում