Լուրեր
Հայ ենք՝ մինչև գրպանին չկպնեն, խելքի չեն գա. Քաղաքացիները ոստիկանների աշխատանքը դրական են գնահատում
  • 09:00
  • 2020-06-02
  • Դիտումներ՝ *

Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացնել Երևանի փողոցներում։ Քաղաքացիները դրական են գնահատում ոստիկանների ուժեղացված ծառայությունը։ Պնդում են՝ մինչև գրպաններին չկպնեն, իրենք հակահամաճարակային կանոններին հետևող չեն։ «Ցավալի է, բայց փաստ է, հայերը այդպիսին են, մինչև գրպաններին չկպնեն, չտուգանեն, նրանք կանոնները պահող չեն։ Ցավալի է, իհարկե, որ տուգանքը պետք է մարդկանց զգոնացնի, այլ ոչ թե իրենց առողջության պահպանումը»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մի քանի այլ քաղաքացիներ ևս դրական գնահատեցին իրավապահների աշխատանքը։

Կային նաև այդ աշխատանքից՝ տուգանքներից դժգոհող քաղաքացիներ։ Նրանց խոսքերով՝ իրենք օրվա մեջ «10 դրամ չեն աշխատում, որ 10 հազար դրամով տուգանվեն»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *