Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկության ամսաթիվ է հայտարարվել հուլիսի 1-ը:
Ավելի վաղ, Պուտինը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում նա համաձայնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի՝ քվեարկությունը հուլիսի 1-ին անցկացնելու առաջարկին: Դրանից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հուլիսի 1-ը կլինի հանգստյան օր: