ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հաղորդվել է Կրեմլի կայքում:
Զրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է իր գործընկերոջը՝ Crew Dragon տիեզերանավի հաջող թռիչքի կապակցությամբ, որը տեղի է ունեցել մայիսի 30-ին: Տիեզերանավը տիեզերագնացներ Բոբ Բենկենին և Դագ Հերլիին տեղափոխել է Միջազգային տիեզերակայան:
Նախագահները նաև վերահաստատել են տիեզերական ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման փոխադարձ շահագրգռվածությունը: