Բրիտանիայի իշխանությունները դեմ են Ռուսաստանի՝ G7 վերադառնալուն՝ հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով վարչապետի Բորիս Ջոնսոնի ներկայացուցչին:
Ըստ աղբյուրի՝ Ջոնսոնը կարծում է, որ այս պահին Ռուսաստանին որպես G7-ի անդամի վերադարձնելու հիմք չկա, քանի որ Մոսկվայի քաղաքականությունը չի փոխվել: Վարչապետը սպասում է ԱՄՆ առաջարկի մանրամասներին: Նա նշել է, որ նախագահող երկիրը ավանդաբար գագաթնաժողովին հրավիրում է այլ առաջնորդների՝ որպես հյուրերի:
«Մենք չենք աջակցելու, որ նա վերադառնա որպես խմբի անդամ», – ասել է Ջոնսոնի խոսնակը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Ռուսաստանին, Հարավային Կորեային, Ավստրալիային և Հնդկաստանին հրավիրել G7 գագաթնաժողովին: