Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

ՄԻԵԴ խորհրդատվության տողատակը՝ բացահայտել Հայաստանի արյունոտ ցիկլի մեխանիզմը

Հայաստանում շարունակվում են քննարկումները, թե Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ մեղադրանքի առնչությամբ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքն ինչ ազդեցություն կունենա գործի թե՛ իրավական ընթացքում, թե՛ քաղաքական համատեքստում: Իսկ ՄԻԵԴ-ն, ինչպես հայտնի է, բավականին անորոշ և լղոզված, հարաբերական արձագանք էր տվել ՍԴ հարցերին, մեծ հաշվով, այդպես էլ հստակ չմատնանշելով՝ խախտվե՞լ է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ որևէ բան, թե՞ ոչ: Թեև, օրինակ այն, որ ՄԻԵԴ-ը չի ասել միարժեք ոչ, նշանակում է, որ, այդուհանդերձ, ինչ-որ այո ասել է:

Սրանք, իհարկե, զուտ մեկնաբանության դաշտում են, որով առատորեն զբաղված են տարբեր կողմերը, ըստ իրենց հայեցողության ու նպատակահարմարության: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ գործընթացը շարունակում է մնալ դատաքննության արգելափակվածության վիճակում, որևէ կերպ չհասնելով այդ փուլին: Մինչդեռ, հենց այդտեղ է, որ պետք է գոնե առկա իրողությունների պայմաններում հասկանալի լինի, թե ինչ է կատարվել Մարտի 1-ին՝ ով ինչ է արել, ինչ է ասել, ինչի համար է պատասխանատու: Վերջին հաշվով, դա է Հայաստանի Հանրապետության գլխավոր նպատակը՝ հասկանալ, թե ինչ է կատարվել, որպեսզի մի կողմից հստակ լինեն պատասխանատուները, մյուս կողմից՝ թույլ չտրվի Հայաստանի հանդեպ ևս մեկ անգամ կիրառել այնպիսի գործիքներ և մեխանիզմներ, որոնք երկրում կարող են առաջացնել այդպիսի արյունահեղության ռիսկ, առավել ևս՝ փաստ:

Քանի դեռ չկա այդ բացահայտումը կամ հստակեցումը, Մարտի 1-ն, ըստ էության, շարունակում է աշխատել Հայաստանի դեմ, ընդ որում՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն ու անգամ դատավճիռը: Մարտիմեկյան գործի ամբողջ էությունն այն է, որ չպետք է բացահայտվեն միայն մեղավորներ իրավական իմաստով, այլ պետք է բացահայտվի մեխանիզմը, որով ներքաղաքական իրադարձությունները բերվել են Երևանի կենտրոնում մարդասպանության: Գործընթացի բուն իմաստը պետք է լինի տեղի ունեցածի մեխանիզմը հասկանալը, ըստ այդմ՝ հասկանալը, թե եղե՞լ է արդյոք Հայաստանի բարձրաստիճան որևէ պաշտոնյայի կամ որևէ այլ ներքաղաքական դերակատարի միջոցով Հայաստանի վրա արտաքին ներգործություն, որը բերել է արյունահեղության: Եվ այդ հարցը կարևոր է հատկապես այն իմաստով, որ Հայաստանում նորագույն պատմության մեջ ողբերգական ցիկլային բնույթ են կրում արյունահեղությունները, որոնցից ցանկացածի առնչությամբ առնվազն կա ոչ միայն ներքին, այլևս արտաքին կասկած: Այդ հանգամանքը առավել քան նշանակալից է 2018-ի անարյուն փոփոխության տրամաբանության համատեքստում, և կարևոր դրվագների, մեխանիզմների բացահայտումը հույժ էական է անարյուն փոփոխության այդ առանցքային հանգամանքը մշտապես պահպանելու և ողբերգական ցիկլին վերադարձ այլևս թույլ չտալու համար: Այդ տեսանկյունից, ՄԻԵԴ խորհրդատվությունը պայմանականորեն ունի հենց այդ տողատակը, որ միայն ընթացքից է պարզ լինելու, թե ինչ է խախտվում, իսկ ինչն է մնում անխախտ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում