Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Ուշագրավ հանդիպումներ Արցախում. ի՞նչ են ասել «Սասնա ծռերն» Արթուր Թովմասյանին

Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանը շարունակում է հանդիպումները արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Մայիսի 30-ին վարչապետն այդօրինակ հանդիպում է ունեցել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության արցախյան թևի ներկայացուցիչների հետ։ Ընդ որում՝ հանդիպումը տեղի է ունեցել կուսակցության գրասենյակում։

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի մամլո խոսնակ Անի Ավանեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց՝ ոչ միայն «Սասնա ծռերի», այլ ԱԺԿ-ի, ՀՅԴ-ի հետ հանդիպումներն էլ են եղել իրենց կուսակցությունների գրասենյակներում, և այստեղ արտառոց ոչինչ չկա. «ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել այն քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն այդ ցանկությունը՝ թե՛ խորհրդարանում և թե՛ դրանից դուրս»։

Ինչ վերաբերում է հանդիպման նպատակներին, Անի Ավանեսյանն ընդգծեց. «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երկրում համերաշխության մթնոլորտ ստեղծելու կոչով էր հանդես եկել։ Եվ դա է պատճառը, որ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նախաձեռնել է հանդիպումների շարք՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի, նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների և բոլոր այն ուժերի հետ, ովքեր հանդիպման ցանկություն կհայտնեն։ Նպատակը մեկն է՝ վեր հանել որոշակի խնդիրներ, որոնք հուզում են հասարակության լայն շերտերին։ Գուցե դրանք բերվեն նաև խորհրդարան՝ օրենսդրական նախաձեռնությունների միջոցով։ Բոլոր այն մարդիկ, որոնք մտահոգված են երկրի հասարակական-քաղաքական կյանքով, կարող են ներգրավված լինել իրականացվող աշխատանքներին»։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության ներկայացուցիչ Վահագն Ավագյանն, իր հերթին մեկնաբանելով տեղի ունեցած հանդիպումն, ասաց. «Արցախի Ազգային ժողովի նախագահը հանդիպումներ է անցկացնում քաղաքական ուժերի հետ, և տեղի ունեցած հանդիպումը հենց այդ շրջանակներում է եղել։ «Սասնա ծռերի» արցախյան ներկայացուցիչները պարոն Թովմասյանին մեր տեսակետներն են ներկայացրել արցախյան հարցի վերաբերյալ, ընթացիկ կարգավիճակի, առկա սպառնալիքների շուրջ։ Անցյալի գնահատական են տվել, անդրադարձ են կատարել Արցախի նկատմամբ բոլշևիկյան-քեմալական ագրեսիային, դրա արդյունքում ստեղծված տարածաշրջանային ճարտարապետությանը, դրա էությանը, հակահայ բնույթին, ռուս-թուրքական շահերի սպասարկմանը՝ հայերի շահերի հաշվին։ Մասնավորապես, Հայաստանի առաջին հանրապետության տարածքային ամբողջականության ջախջախման ու մասնատման հաշվին, անցյալի վերագնահատումն է տրվել՝ 1988-ից մինչ օրս հաստատված մաֆիոզ ռեժիմի կողմից ռուսական շահերի սպասարկման հետևանքով առաջացած սպառնալիքները, որոնք դրսևորվեցին 2016 թվականի պայմանավորված պատերազմով։ Հանդիպման ընթացքում նշվել է այդ վտանգների՝ մինչ օրս առկա լինելու հանգամանքը»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ իրենց տեսակետը նույնն է. «Արցախը Հայաստանի անքակտելի մասն է ու Հայաստանի մասն է։ Մեր ներկայացուցիչներն իրեն ասել են՝ քանի դեռ ինքը մաս չի կազմել այդ մաֆիոզ ռեժիմի հանցագործությունների ի կատար ածելուն, իր դերակատարությունը եղել է հարմարվելն ու լռելը, այժմ լավ հնարավորություն է վերագնահատել անցյալը, հասկանալ ներկայիս սպառնալիքները ու, ըստ այդմ, շարժվել հայ ժողովրդի շահերին համահունչ։ Նման ճանապարհով շարժվելու դեպքում, վստահաբար, կարժանանա ոչ միայն «Սասնա ծռեր» համահայկական շարժման աջակցությանը, այլև ամբողջ ժողովրդի, համայն հայության՝ նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում