Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

ՍԴ-ն պահպանում է մի քանի գնդակ, որոնք ուզում է ուղարկել ՀՀ դարպասը. ԱԺ-ն լուրջ անելիք ունի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս հրապարակել է իր խորհրդատվական կարծիքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածի վերաբերյալ, ինչպես նաև դրա կիրառմանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի լույսի ներքո:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը իրենց դիտարկումները ներկայացրին փաստաբաններ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը:

«Սահմանադրական դատարանը չորս հարց էր ուղղել ՄԻԵԴ: ՄԻԵԴ-ը շատ պարզ պատասխան է ուղարկել: Նախ՝ չի պատասխանել առաջին երկու հարցին՝ զարմանք արտահայտելով և ասելով, որ այդ հարցերը չեն բավարարում Կոնվենցիայի 16-րդ արձանագրության ստանդարտին և  չեն առնչվում գործին…ՄԻԵԴ-ի պատասխանի մեջ կարմիր թելի պես գնում է այն միտքը, որ գործը քննող դատարանը պետք է խորանա փաստերի մեջ, մեղադրանքը պետք է մանրամասն քննվի»,- նշեց փաստաբան Տիգրան Եգորյանը:

Լուսինե Հակոբյանի դիտարկմամբ՝ ակնհայտ է գործի ձգձգման միտումը Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից: «Պաշտպանները սպասում էին ՄԻԵԴ-ի կարծիքին, միգուցե հիմա էլ սպասում են Վենետիկի հանձնաժողովի կարծիքին: ՄԻԵԴ-ի պատասխանը եկավ արձանագրելու, որ գործի քննությունը պետք է իրականացված լիներ, որպեսզի Եվրոպական դատարանը կարողանար իրենց օգնել: Վենետիկի հանձնաժողովի կարծիքը էապես չի տարբերվի, աշխարհացունց բաներ չի ասի»:

«Սահմանադրական դատարանը ստեղծված իրավիճակում ունի մի քանի գնդակ, որոնք ուզում է ուղարկել ՀՀ դարպասը: ՍԴ-ն սպառվում է, վերջում ուզում է ինչ-որ բան անել՝ փորձելով ինքն իր կաշին փրկել»,- ընդգծեց Տիգրան Եգորյանը:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ ՍԴ ճգնաժամի լուծման առումով Ազգային ժողովը լուրջ անելիք ունի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում