Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում շարունակվում է նախորդ շաբաթ օրը սկսված հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատախազության 2019 թվականի հաղորդումը:
«Եթե որևէ պաշտոնյայի կողմից տեսնեք անբարեխիղճ, անփույթ վերաբերմունք, հրապարակային դուք կտեսնեք դրան իմ արձագանքը և դրա հետևանքը»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի բարձրացրած` երեխաների հանդեպ սեռական բռնությանն առնչվող հարցին:
Անդրադառնալով Արման Բաբաջանյանի ելույթին` գլխավոր դատախազն ասաց. «Պետք է հիասթափեցնեմ պարոն Բաբաջանյանին կամ ուրախացնեմ. նրա տեղեկատուն նրան մոլորեցնում է և վատ դրության մեջ դնում ԱԺ պատգամավորին»:
Մանրամասները՝ տեսանյութում: