Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ինախկին ֆուտբոլիստը Արթուր Միրանյանով հետաքրքրված է ուկրաինական ակումբներից մեկը:
Այս մասին գրում է Transfermarkt-ը: Ըստ պարբերականի, Միրանյանի ծառայություններով հետաքրքրված է ուկրաինական «Զարյա»-ն: Ավելի վաղ պաշտոապես հայտնի էր դարձել, որ Միրանյանը հեռացավ «Փյունիկ»-ից: Արթուր Միրանյանը «Փյունիկ» էր վերադարձել 2018թ. փետրվարին և վերադարձից հետո անցկացրած 34 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։
Ընդհանուր առմամբ «Փյունիկի» մարզաշապիկով Միրանյանն անցկացրել է 46 խաղ և դարձել 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
«Զարյա»-ն Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում 4-րդն է: