Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում գրառում է արել Ստամբուլի Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման կապակցությամբ։
«Տարբեր կրոնական և էթնիկական պատկանելիություն ունեցող մեր քաղաքացիները համառորեն պայքարելու են ցանկացած գործողության դեմ, որի նպատակն է փչացնել եղբայրությունն ու միությունը, և մենք անելու ենք հնարավորինս, որպեսզի չխախտվի եղբայրության օրենքը»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ հետամուտ են լինելու, որ այս հարցը տեղափոխվի և լուծում ստանա իրավական հարթությունում։