Thursday, 25 04 2024
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին

Դատախազությունում ականներ են մնացել. Բաբաջանյանը՝ Մարտի 1-ի դերակատարների փախուստի մասին

Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում շարունակվում է նախորդ շաբաթ օրը սկսված հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատախազության 2019 թվականի հաղորդումը:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խոսեց խնդիրների և հարցերի մասին, որոնք, նրա կարծիքով, պետք է լինեին Գլխավոր դատախազի հաղորդման մեջ, սակայն բացակայում էին:

Նրա խոսքով` Գլխավոր դատախազության անդրադարձը Մարտի 1-ի գործի մասին որևէ նոր տեղեկություն չի պարունակում. «Այդ գործի հետ կապված կան մի շարք անպատասխան հարցեր: Մինչ օրս դատախազությունը պատշաճ հետևողականություն չի ցուցաբերել Մարտի 1-ի գործով տարբեր վճիռներով տարբեր պատժաչափերի դատապարտված քաղաքական գործիչների արդարացման վերաբերյալ: Դեռևս տասնյակ անձինք սպասում են իրենց արդարացումներին, ինչը չի արվում դատախազության մեղքով կամ անգործության պատճառով»:

Պատգամավորը թվարկեց Մարտի 1-ի գործի դերակատարների փախուստը Հայաստանից` Միքայել Հարությունյան, Գևորգ Կոստանյան, Վահագն Հարությունյան. «Այս մարդիկ կարևոր «դերակատարներ են» Մարտի 1-ի գործով, սակայն նրանց հաջողվել է Հայաստանի իրավապահների աչալուրջ հսկողության ներքո ճողոպրել Հայաստանից և թաքնվել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանում»:

Արման Բաբաջանյանը հատուկ կանգ առավ դատավոր Դավիթ Գրիգորյանի գործի վրա. «Ես ուզում եմ հիշեցնել այն գործը, որը հարուցվել էր Դավիթ Գրիգորյանի որոշումը տարբեր անձանց օգնությամբ կամ նրանց կողմից գրված լինելու առնչությամբ: Այդ քրգործով մինչ օրս որևէ առաջընթաց չկա, և կրկին դրսևորվում է հանցավոր անգործություն, ինչն անթույլատրելի է»:

Նա բավական կասկածահարույց է համարում դատախազության ցուցաբերած վարքագիծը Արմեն Թավադյանի դեմ հարուցված քրեական գործում. «Եվ կրկին հարց Գլխավոր դատախազին. արդյոք կարծում եք, որ Ալեքսանդր Ազարյանն այն անաչառ դատավո՞րն է, որ կարող է քննել Մարտի 1-ի հետ փոխկապակցված գործը»:

Պատգամավորն անդրադարձավ նաև Սամվել Մայրապետյանի, Ռուբեն Հայրապետյանի փախուստներին. «Մինչև հիմա տեղից չի շարժվել նաև «Հարսնաքար»-ում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության մայր գործը: Ռուբեն Հայրապետյանն ու Սամվել Մայրապետյանը Հայաստանը լքած հետախուզվողների մեծ ցանկի փոքր մասն են միայն. այդ ցանկում են Գագիկ Բեգլարյանը, Միհրան Պողոսյանը, Արամ Հարությունյանը, Միքայել Մինասյանը և այլք»:

Արման Բաբաջանյանն անդրադարձավ նաև Բաբլոյանին և Բաբայանին ՀՔԾ-ի կողմից առաջադրված մեղադրանքը Գլխավոր դատախազության կողմից համառորեն չպաշտպանելու շարժառիթներին. «Դուք իսկապես կարծում եք, որ Սերժ Սարգսյանի թաշկինակ Հրայր Թովմասյանին ամեն գնով ՍԴ նախագահ կարգելու համար չէ՞ր արվում այդ ամբողջ կեղծիքը ԱԺ-ում»:

Նա նշեց նաև, որ Հաց Բերողի վերաբերյալ Արթուր Դավթյանի հասցեին մեղադրանքներ են հնչեցրել նաև նրա նախկին գործընկերները:

«Պարոն Դավթյան, ձեր ղեկավարած գերատեսչությունում բազում խնդիրներ կան, նախկին իշխանության կողմից ականներ կան թողնված, և կարևոր եմ համարում դատախազական համակարգի զտումը, վեթինգը: Մենք չենք կարող քրեական և քաղաքական կապերով կաշկանդված մարդկանց թույլ տալ զբաղեցնել առանցքային պաշտոններ: ՀՀ-ն նախկին ռեժիմին մերժելով` մերժել է նաև Աղվան Հովսեփյանին և նրա ստեղծած գլխավոր դատախազությունը: Դատախազությունը պետք է ենթարկվի հիմնարար փոփոխության, և կարևոր չէ` դա կանեք դուք, թե մեկ այլ գլխավոր դատախազ: Ես կուզեի մեզ ներկայացնեիք, թե ինչպես է, օրինակ, ձեզ հաջողվել բացահայտել դատախազության կողմից պարտակված պետական հանցագործությունները` նաև շատուշատ նախկին դատախազների մասնակցությամբ, հանցակցությամբ և ներգրավմամբ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում