Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Պուտինը զանգահարել է Նիկոլ Փաշինյանին. նոր ինտրիգ

ՌԴ նախագահ Պուտինը ծննդյան տարեդարձի առիթով զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, շնորհավորել նրան և միաժամանակ մաղթել առողջություն ու ապաքինում կորոնավիրուսից: Ինչպես հայտնի է, վարչապետ Փաշինյանը ծննդյան օրվա առավոտյան հանրությանը հայտնեց, որ վարակվել է կորոնավիրուսով, չունի սիմպտոմներ, սակայն առաջնագիծ այց էր ծրագրել և թեստ է արել ու պարզվել է, որ արդյունքը դրական է: Թեստավորվել է նաև վարչապետի ընտանիքը և դարձյալ դրական արդյունքով: Կորոնավիրուսն ընդհուպ մոտեցել է նաև Պուտինին, ընդ որում՝ առնվազն երկու անգամ: Մի անգամ վարակ հայտնաբերվեց մոսկովյան հիվանդանոցներից մեկի բժշկի մոտ, որի հետ դրանից մեկ-երկու օր առաջ հաղորդակցվել էր այդ հիվանդանոց այցելած Պուտինը: Վարակ հայտնաբերվեց նաև նրա խոսնակ Պեսկովի մոտ, թեև այդ ընթացքում հնարավոր է խոսնակը այլևս չէր հաղորդակցվում Պուտինի հետ, քանի որ նա, ըստ տեղեկությունների, գտնվում էր խոր ինքնամեկուսացման մեջ:

Օրերս ռուսական համացանցով տարածվեց, որ Պուտինը, այսպես ասած, դուրս է եկել և վերադարձել Կրեմլ: Միաժամանակ, նա փորձում է վերադարձնել նաև կյանքը Ռուսաստանում, ինչի շրջանակում ամենահատկանշական որոշումը հունիսի 24-ին Հաղթանակի 75-ամյակի հետաձգված շքերթը անցկացնելու որոշումն է: Դա ակնհայտորեն անհրաժեշտ որոշում է, որ կայացրել է Պուտինը, այն պայմաններում, երբ Ռուսաստանում կորոնավիրուսի վարակի ցուցանիշները, գոնե առայժմ, ամենևին մխիթարական չեն: Իհարկե, աճ չկա, սակայն կայուն արձանագրվում է օրական 8-9 հազար վարակակիր: Ավելին, Մոսկվայի քաղաքապետը շատ ավելի խիստ է մոտենում մայրաքաղաքում իրավիճակին, որտեղ լինելու է շքերթը: Ահա այս պայմաններում շքերթ անցկացնելու մասին որոշումը վկայում է, որ Պուտինին այն շատ է անհրաժեշտ ներքին, թե արտաքին կարիքների համար, այլ հարց է: Հավանաբար՝ երկուսը միասին:

Այդ համատեքստում էլ նա շքերթին մասնակցելու հրավեր է ուղարկել ԱՊՀ երկրների ղեկավարներին, այդ թվում և Նիկոլ Փաշինյանին, որի հետ հեռախոսազրույցում քննարկվել է նաև այդ հարցը: Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ մինչև հունիսի 24 կլինի առողջացած և կմասնակցի շքերթին: Կհասցնի՞ մինչ այդ ապաքինվել Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ: Այն, որ նա կստանա որակավորված բուժօգնություն, կասկած չկա, սակայն բանն այն է, որ կորոնավիրուսից ապաքինման կայուն ժամկետ, որպես այդպիսին, գոյություն չունի, և լոկ բուժօգնությունը բավարար չէ, կախված է նաև, թե այն ինչպես, այսպես ասած, կհամադրվի մարդու օրգանիզմի հետ: Այլ կերպ ասած, ինչպես օրգանիզմը կյուրացնի բուժօգնությունը: Այսպես թե այնպես, կորոնավիրուսով վարակված լինելու մասին վարչապետ Փաշինյանի տեղեկությունը հավելյալ ինտրիգ է մտցնում իրավիճակում, որն առանց այդ էլ բավականին ինտրիգային էր՝ կապված հայ-ռուսական փոխհարաբերության տրանսֆորմացիայի լայն գործընթացի և այդ համատեքստում նաև ներկայիս արդիական խնդրի՝ գազի գնի շուրջ անհամաձայնությունների հետ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում