Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում շարունակվում է նախորդ շաբաթ օրը սկսված հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատախազության 2019 թվականի հաղորդումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը անդրադարձավ դեռևս 2016 թվականից 6-7 տարեկան մանկահասակ երեխայի հանդեպ տեղի ունեցած սեռական բռնության մեծ հնչեղություն ստացած գործին. «2019-ին քրեական գործը կարճվել է անհեթեթ պատճառաբանությամբ` հանցակազմի բացակայության պատճառով: Մինչդեռ երեխայի մարմնի վրա հայտնաբերվել են այնպիսի հետքեր, որոնք կարող էին առաջանալ միայն պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու դեպքում»:
Նրա խոսքով` արդեն 2-րդ դեպքն է տեղի ունենում. «Քննչական մարմիններն ինչո՞ւ են հապաղում, որտե՞ղ է թաղված շան գլուխը»:
Մանրամասները՝ տեսանյութում: