Իտալական «Ինտեր»-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին պաշտոնապես տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ:
Այս մասին հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը: Իկարդիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է 4 տարվա համար: Պայմանագրի այլ կետեր հայտնի չեն:
Իկարդին 2019/20 մրցաշրջանում վարձակալությամբ էր հանդես գալիս ՊՍԺ-ում: Ֆրանսիայի չեմպիոնի կազմում արգենտինացին ընդհանուր առմամբ մասնակցել է 31 խաղի և դարձել է 20 գոլիհեղինակ: