Բելառուսի նախագահ Ալեքսանդր լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում նախագահական ընտրություններից առաջ «մայդաններ» չեն լինի: Այս մասին հաղորդում է «ԲելՏա»-ն:
Նա նշել է, որ պետական անվտանգություն հիմնականն է եւ ավելացրել է, որ երկրում իրավիճակի ապակայունություն թույլ չի տա:
«Բելառուսում մայդաններ չեն լինի»,- ասել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն նաև հորդորել է այն, ինչ կատարվում է երկրում այժմ չհամեմատել Ուկրաինայում 2013-2014 թվականների իրադարձությունների հետ:
Նախագահական ընտրությունները Բելառուսում տեղի կունենան օգոստոսի 9-ին:
Դրանից առաջ Բելառուսի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գենադի Կազակեվիչն ասել էր, որ «ընտրությունների նախօրեին իրավիճակը լրջորեն թեժանում է»: