Արդեն 70 տարի է ամռան առաջին օրը՝ հունիսի մեկը նշվում է իբրև Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային տոն: Այս օրը հիշեցնում է, որ երեխաները հասարակության ամենախոցելի շերտերից մեկն են: «Առաջին լրատվական»-ի հետ թեմայի շուրջ զրույցում լրագրող, մանկագիր Արփի Մաղաքյանը նշեց, որ շատերը երեխաների մասին մտածում և նրանց իրավունքները պաշտպանում են ամբողջ տարին ու գիտակցում են. «Երեխան ամենակարևոր արժեքն է, որ մեծացնում ենք՝ մեր փոխարեն թողնելու համար երկիր մոլորակում և պահելու համար այս հրաշալի աշխարհը, որ ժառանգել ենք մեր նախնիներից: Բայց կան նաև մարդիկ, ովքեր միայն Հունիսի մեկին են ուշադրություն դարձնում երեխաներին… Հունիսի 1-ին կարուսել տանելով չէ, որ պետք է հարգել երեխային, այլ նրան տալով կրթության հնարավորություն, ինչպես նաև առողջ և բարի մեծանալու հնարավորություն»:
Ժողովրդական հեքիաթներում կան ծածկագրեր, որոնք բացահայտելով՝ հնարավոր է ստանալ այն խնդիրների պատասխանները, որոնց առերեսվում ենք կյանքում: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Արփի Մաղաքյանն ընդգծեց. «Մարդն ինքն իր ներսը նայելու համար պետք է հեքիաթներ կարդա: Վստահ եմ՝ շատ բանալիներ կարող է գտնել այնտեղ»:
Մանրամասն՝ տեսանյութում: