Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում շարունակվում է նախորդ շաբաթ օրը սկսված հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատախազության 2019 թվականի հաղորդումը:
«2018-ին իմ կողմից բարձրացված բոլոր խնդիրները շարունակում են մնալ ակտուալ»,- անդրադառնալով զինվորական դատախազության խնդիրներին` իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և հույս հայտնեց, որ Գլխավոր դատախազը իրեն ճիշտ կհասկանա:
Նրա խոսքով` միայն ցուցանիշների համեմատությունը թույլ չի տալիս խորքային պատկերացում կազմել զինված ուժերում տիրող քրեածին իրավիճակի ծագման իրական պատճառի մասին. «Իմ կարծիքով` պատճառները պետք է փնտրել արժեհամակարգային, իրավական և կառուցվածքային դաշտերում»:
Մանրամասները՝ տեսանյութում: