Համացանցից ներբեռնված պատկերը Samsung սմարթֆոնների խափանումների է հանգեցրել: Պատկերը տարածել է Ice Universe օգտատերն իր Twitter-ում:
«Երբեք այս նկարը որպես պաստառ չտեղադրեք, հատկապես Samsung սմարթֆոնների վրա»,-գրել է բլոգերն՝ ընդգծելով, որ համացանցից ներբեռնված պատկերը կարող է կոտրել սարքը: Չնայած նախազգուշացմանը, Ice Universe օգտատերը, այնուամենայնիվ, «խանդավառվածների համար» տեղադրել է բնապատկերի` մայրամուտի ճառագայթներով ողողված կղզու պատկերով հղումը:
Samsung սմարթֆոններ օգտագործողները մեկնաբանություններում հաստատել են, որ խորհրդավոր պատկերն իսկապես կարող է «սպանել» սարքը: Մասնավորապես, նկարը որպես պաստառ դնելուց հետո հեռախոսը կարող է վերբեռնվել կամ անջատվել, ինչը կարող է տվյալների կորստի հանգեցնել: Մեկնաբանություններում բացատրել են, որ ձախողման պատճառը կարող է լինել ֆայլի սխալ գունային պրոֆիլը, որը համակարգը չի կարողանում մշակել:
Հեղինակն ավելի ուշ պարզաբանել է, որ Samsung-ը տեղյակ է խնդրի մասին և արդեն հատուկ թարմացում է թղարկել: Բլոգերը նաև հրապարակել է չինական Weibo ծառայության սմարթֆոնները կոտրող լանդշաֆտը՝ նշելով, որ սոցիալական ցանցը բեռնելիս ինքնաբերաբար փոխում է նկարի գունային պրոֆիլը:
WARNING!!!
Never set this picture as wallpaper, especially for Samsung mobile phone users!
It will cause your phone to crash!
Don't try it!
If someone sends you this picture, please ignore it. pic.twitter.com/rVbozJdhkL— Ice universe (@UniverseIce) May 31, 2020