Wednesday, 24 04 2024
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ

Ցավալի է, եթե Արցախում վայրահաչելու համար պետք է ընդդիմություն ձևավորվի

«Առաջին լրատվական»,- զրուցակիցն է Ազատամարտիկների դաշինքի անդամ, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը։

Պարոն Պետրոսյան, Սամվել Բաբայանի նշանակումը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում միանշանակ չի ընդունվել։ Ու թեև Արայիկ Հարությունյանը ինքն ասաց, որ այդ նշանակումը քաղաքական առևտուր չի եղել, բայց բոլորը այդ նշանակումը հենց այդպես են համարում։ Դուք ի՞նչ կարծիքի եք։

-Բոլոր նշանակումների դեպքում էլ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն դրա մեջ ինչ-որ բաներ ման գալ։ Բոլորի դեպքում էլ նման կարծիք հայտնողները հայտնում են, բայց ես  շատ դրական եմ գնահատում այդ նշանակումը և ողջունում եմ Սամվել Բաբայանին, որ ընդունել է այդ առաջարկը։ Ինքն իր անցած ճանապարհով, իր վաստակով, իր հնարավորություններով, իր ունակություններով անվտանգության հարցերով լավագույնն է, եթե ոչ առաջինը։ Միայն նա է ունակ անվտանգության հարցերով ամենալավագույնը լինել Արցախում։ Մանավանդ այսօր, երբ բոլորն ասում են Արցախը Հայաստանն է և վերջ։ Դրա համար մարտահրավերներն ավելի շատ են լինելու և Հայաստանի հետ համատեղ նույն մարտավարությունը տանելու համար շատ ուժեղ, ունակ ռազմական գործչի անհրաժեշտություն կար Արցախում, Անվտանգության խորհրդում։ Իսկ Սամվել Բաբայանը լավագույնն էր։ Ի դեմս Սամվել Բաբայանի նշանակման, ես հավաստիացնում եմ, որ Արցախի  բոլոր ազատամարտիկները առաջին իսկ նրա կանչով կլինեն առաջնագծում։ Սամվել Բաբայանը  երբեք չի գնա արկածախնդրության։ Հետևաբար ես կրկնում եմ, որ ողջունում եմ նշանակումը և հաջողություններ եմ մաղթում  Սամվել Բաբայանին։

Բայց Բաբայանի նշանակումը միանշանակ չեն ընդունում անգամ Արայիկ Հարությունյանի կողմնակիցները՝ հաշվի առնելով նրա անցյալի դրվագները։

-Ես Արայիկ Հարությունյանի ելույթն եմ լսել բոլոր ուժերը համատեղելու, համատեղ երկրի կառավարմանը լծվելու հնարավորությունների մասին։ Հետևաբար այստեղ քաղաքական առևտրի մասին խոսել չի կարելի։ Այո, կարող են լինել մարդիկ, անհատներ թեկուզ հենց Արայիկ Հարությունյանի կողմնակիցներից, որ դեմ կլինեն այդ նշանակմանը, որպեսզի մենակ իրենք լինեին կառավարության կազմում, պաշտոններ զբաղեցնեին։

Քաղաքական առևտրի մասին արձանագրեց նաև նախագահի թեկնածուներից Վիտալի Բալասանյանը՝ ակնարկելով, որ այդ առևտուրը ունի աշխարհաքաղաքական բաղադրիչ, որն ուղղված է Արցախի շահերի դեմ։ Սրան ինչպե՞ս կարձագանքեք։

-Ես պնդում եմ, որ նշանակումները՝ և Բաբայանի, և Մասիս Մայիլյանի , համագործակցության նշանակումներ են, դրանք ավելի շատ երկիրն այս վիճակից հանելուն են ուղղված։ Այն կլանային համակարգը, որը Հայաստանում էր, գործում էր նաև Արցախում։ Դա արմատախիլ պետք է արվեր, իսկ արմատախիլ անելու համար հարկավոր էր ուժերի կենտրոնացում։ Համախմբված ուժերով շատ ավելի հեշտ է։ Առողջ ուժերը միշտ էլ պետք է համախմբվեն իրար շուրջ, եթե  անգամ առկա են քաղաքական հայացքների տարբերություն, տարաձայնություններ։ Ներկա պահին առաջնահերթ է Արցախի անվտանգության խնդիրը, իսկ այսօր Արցախի անվտանգությունը վստահված է ամենավստահելիին։

Պարոն Պետրոսյան, Դուք ուզում եք ասել, որ Արայիկ Հարությունյանի ընտրվելով և այդ նշանակումներով Արցախում Կլանային համակարգը ավարտվո՞ւմ  է։ Արայիկ  Հարությունյանը այդ համակարգի ամենակարկառուն ներկայացուցիչներից է, տարիներ շարունակ եղել է վարչապետ, նախարար։

-Կլանային համակարգը ոչ թե կարող ենք ավարտված համարել, այլ նրանք ովքեր կարող էին մտածել, թե Արցախում կարող էին ստեղծել ընդհատակյա ինչ-որ որջ, որտեղ կարող էին հավաքվել, հիմա արդեն նման բան չի կարող լինել։ Սամվել Բաբայանը միշտ ասել է, որ Արցախը Հայաստանի մի մասն է։ Սամվել Բաբայանը անգամ Վազգեն Սարգսյանի ժամանակ էր ասոոմ, որ Արցախը մարզ է և ավելորդ է այդքան ծախսեր դնել կառավարման նման բարդ կառույց ստեղծելու համար։

Իսկ Ձեզ համար օրինաչա՞փ է, որ իրար դեմ մրցակցող թեկնածուները այսօր տարբեր պաշտոններ են զբաղեցնում։

-Իհարկե, Արցախում բոլորը բոլորի դեմ էին գործում․ բայց  ներկայիս պատկերը, նշանակումները ցույց են տալիս այդ անձանց՝ երկրին նվիրվածությունը։ Մարդիկ անկախ իրենց քաղաքական հակառակորդ կեցվածքին համագործակցության ձեռք են մեկնել իրար։ Մարդիկ ինչքան պետք է նվիրված լինեն հայրենիքին, պատրաստակամ լինեն ծառայելու, որ մի կողմ թողնեն տարաձայնությունները, նախկինում իրենց ունեցած քաղաքական անհամաձայնությունները և նստեն նույն սեղանի շուրջ։ Ես սա ասում եմ ճանաչելով  բոլորին։ Ես ողջունում եմ Արայիկ Հարությունյանի քայլը։ Եվ մեծություն է, որ երկրի առաջին դեմքը բացարձակ մեծամասնություն ունենալով պառլամենտում քաղաքական բոլոր առողջ ուժերին համագործակցության ձեռք է մեկնում։ Իսկ նրանք, ովքեր մնացել են լուսանցքում, պետք է հետևություն անեն իրենց կեցվածքի առումով։

Առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարելի  է ակնկալել Արցախից։ Դատելով Վիտալի Բալասանյանի գրառումից, իրենք պատրաստվում են դիրքավորվել որպես  ակտիվ ընդդիմություն, քանի որ ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են, ինչի արդյունքում Արցախը ունի ոչ ինքնուրույն իշխանություն։

-Եթե առաջիկայում Արցախում ձևավորվի առողջ ընդդիմություն, ես կողջունեմ, իսկ եթե ընդամենը վայրահաչելու համար պետք է այդ ընդդիմությունը ձևավորվի, ապա շատ ցավ կապրեմ։ Մանավանդ, որ այդ ընդդիմությունը առաջնորդելու է մարտական ճանապարհ անցած մարդ, Սամվել Բաբայանի հրամանատարության տակ ծառայած զինվորական։Ինձ թվում է ինքը առաջինը պետք է  ողջուներ այս ամենը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում