Սան-Պաուլոյում Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցների և հակառակորդների զանգվածային ելույթներն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով: Այս մասին հաղորդում է Globo հեռուստաալիքը:
Նշվում է, որ Բրազիլիայի առաջնորդին աջակցող աջակողմյան ակտիվիստները մի քանի շաբաթ է, ինչ ցույցեր են անցկացնում մեգապոլիսի կենտրոնական պողոտայում՝ կոչ անելով չեղարկել կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակող միջոցները։ Մասնակիցները նաև պահանջել են նահանգապետ Ժոաու Դորիայի հրաժարականը, դաշնային խորհրդարանի և սահմանադրական դատարանի լուծարումը:
Այս կիրակի փողոց են դուրս եկել նաև Սան-Պաուլոյի ֆուտբոլային չորս մեծ ակումբների երկրպագուները՝ «հանուն դեմոկրատիայի» պաստառներով և կարգախոսներով։
Ըստ հեռուստաալիքի, ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում նրանց միմյանցից բաժանող ոստիկանները լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ են կիրառել ֆուտբոլի երկրպագուների նկատմամբ։ Անկարգությունները մոտ 2,5 ժամ են տևել և ավարտվել են չորս մարդու ձերբակալությամբ: Ակցիայի մեկ մասնակից վնասվածք է ստացել: