Վաշինգտոնում ցուցարարները սկսել են կոտրել խանութների ցուցափեղկերը, ներխուժել են շենքեր և այրել են աղբամանները, այն բանից հետո, երբ իրավապահները նրանց դուրս հանեցին Սպիտակ տան տարածքից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող իր թղթակցին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի նստավայրի դիմաց գտնվող գրասենյակային շենքում, հրդեհ էր բռնկվել։