Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում շարունակվում է նախորդ շաբաթ օրը սկսված հերթական նիստը: Այժմ շարունակում է քննարկվել Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Տախոգրաֆների կիրառումը հայաստանյան իրականության մեջ չափազանց կարևոր է անվտանգության տեսանկյունից»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով` ինքը չի հասկանում կառավարության ձեռնպահ դիրքորոշումը. «Ինչի՞ն եք ձեռնպահ` մարդկանց անվտանգությա՞նը»:
Մանրամասները՝ տեսանյութում: