Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում շարունակվում է նախորդ շաբաթ օրը սկսված հերթական նիստը:
Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծի ընդունումից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԱԺ-ն գերազանցել է իր լիազորությունները:
Ի պատասխան` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց. «Այս նախագծով ոչ ոք ԱԺ լիազորությունները չի ավելացնում: ԱԺ-ն լիազորություն ունի որոշում կայացնելու, ինչպես նաև իր որոշումները փոփոխելու: Ձեր տրամաբանությամբ՝ մեր մայր օրենքները պետք է դառնան Աստվածաշունչ, այսինքն` չպիտի փոփոխվեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: