Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում շարունակվում է նախորդ շաբաթ օրը սկսված հերթական նիստը:
Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Հարգելի հայրենակիցներ, խորհրդարանը քիչ առաջ կողմ քվեարկեց հակասահմանադրական օրենքի»:
Նրա խոսքով` ԱԺ լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ. «Նույն տրամաբանությամբ ԱԺ-ն կարող է չեղարկել հունիս ամիսը կամ Նոր տարին»:
Նա նշեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել:
Մանրամասները՝ տեսանյութում: