Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է․ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Երեխաների իրավունքների պաշտպանության օրը․

«Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է:

Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագա, երկրի ապագա, բանակի ապագա, հողի ապագա… Ապագան գալիս է վաղը, բայց սկսվում է այսօր՝ յուրաքանչյուր նորածնի ճիչով, յուրաքանչյուր ծնողի բերկրանքով, պետության ամեն նոր քաղաքացու անվամբ:

Սիրելի՛ երեխաներ, իմ կրտսե՛ր բարեկամներ,

Գիտեմ, որ այս օրերին շատ դժվար է տանը նստելը, երբ բնությունը, բակը, խաղը դուրս են կանչում: Շնորհակալ եմ, որ համբերում եք և հասկանում: Հավատացեք, որ այսօրվա դժվարությունն ու անհարմարությունը վաղվա ավելի լավ օրվա համար են, երազանքների օրվա համար:

Ձեր մեջ երազանքներ կան, որոնք ոչ միայն ձերն են, այլև ձեր ծնողներինը: Պետք է կարողանանք միասին այնպես անել, որ իրականությունը լինի ձեր երազանքի նման:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեխաների միջոցով մենք նորովի ենք բացահայտում մեզ շրջապատող հսկա աշխարհը: Այն մեծ ու փոքր, բազմագույն ու բազմաշերտ աշխարհների խճանկար է: Մանկական աշխարհն այդ խճանկարի ամենագունագեղ մասն է, որը կառուցվում է երեխաների շնորհիվ ու մեծերիս մասնակցությամբ: Որպես պետություն և քաղաքացի, որպես ընտանիք և ծնող, որպես իշխանություն և հասարակություն եկեք չխնայենք մեր ջանքերը: Գործի դնենք մեր սիրտն ու միտքը, որ այդ աշխարհը կառուցվի ամուր և կայուն հիմքերի վրա, լինի հնարավորինս գեղեցիկ ու լուսավոր, հուսառատ ու հուզառատ:

Սակայն հանուն երեխաների և երեխաների համար գործադրվող բոլոր ջանքերը իզուր կլինեն, եթե նախ և առաջ չերաշխավորվի նրանց խաղաղ մանկությունը: Խաղաղությունը միայն կապույտ երկինքը չէ: Խաղաղությունը նաև այն մթնոլորտն է, որտեղ սեր, հանդուրժողականություն ու համերաշխություն կա ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի, ինչպես հարազատների, այնպես էլ անծանոթների միջև:

Այսօր մեր ապագայի պաշտպանության օրն է: Պաշտպանությունը նշանակում է նաև պատասխանատվություն երեխայի այսօրվա ու վաղվա համար, նրա ազատության և իրավունքի համար, նրա ճակատագրի համար:

Երեխաները պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում: Անկախ մեր զբաղեցրած պաշտոնից և հասարակական դիրքից բոլորս պետք է դրսևորենք ամենօրյա և անձնական բարձր պատասխանատվություն:

Իսկ ցանկացած պարտավորություն ստանձնելիս՝ միջազգային փաստաթղթերից մինչև դրանցից բխող օրենքներն, ուսման ծրագրերն ու դասագրքերը, մենք պետք է առաջնորդվենք նախ և առաջ ընտանիքի և երեխաների մասին մեր ազգային արժեհամակարգից բխող ընկալումներով: Այդ փաստաթղթերը, օրենքները կիրառելիս պետք է գտնվեն այնպիսի կարգավորումներ, որոնք կհամապատասխանեն մեր պետությանն, ապագայի ու երեխաների մասին մեր պատկերացումներին, հարիր կլինեն մեր ազգային նկարագրին:

Սիրե՛նք ու պաշտպանե՛նք երեխաներին և նրանց իրավունքներն, ի դեմս նրանց՝ պաշտպանե՛նք մեր ընտանիքի, մեր երկրի, մեր հասարակության վաղվա օրը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում