Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում շարունակվում է նախորդ շաբաթ օրը սկսված հերթական նիստը: Այժմ քվեարկության է դրվում Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխությւոն կատարելու օրենքի նախագիծը:
Ինչպես հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց. «Մենք չենք մասնակցելու քվեարկությանը, որպեսզի նախագիծը չանցնի, և խնդրում ենք «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերներին նույնպես չմասնակցել քվեարկությանը, որովհետև իրենք նույնպես դեմ են արտահայտվել»:
Ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց խմբակցության անունից:
Մանրամասները՝ տեսանյութում: