Լոնդոնում ոստիկանությունը 23 ցուցարար է ձերբակալել՝ ոստիկանի մեղքով մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակին նվիրված ակցիայի ընթացքում։ Այս մասին հաղորդվում է քաղաքի ոստիկանական վարչության Twitter-ի էջում։ Նշվում է, որ ցուցարարներին ձերբակալել են տարբեր իրավախախտումների համար։
Ներկայումս նրանք բոլորը գտնվում են կալանքի տակ։