Մոսկվայում 101 տարեկան կինը բուժվել է կորոնավիրուսային վարակից․ նրան դուրս են գրում ՌԴ ԱՆ Ն․Ն․ Պիրոգովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտաբժշկական հետազոտական կենտրոնից։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով կենտրոնի մամլո ծառայությանը։
Հայտնի է, որ կինը կենտրոն էր ընդունվել COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ։ Ներկայումս նրա առողջությանը ոչինչ չի սպառնում։ Կինն իրեն լավ է զգում և պատրաստվում է դուրս գրվել։