Ինչպես հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ ոստիկանությանը, մեկ մարդ զոհվել է, ևս հինգը վիրավորվել են մայիսի 30-ին, Չիկագոյում տեղի ունեցած զանգվածային ցույցերի ընթացքում, որոնք բռնկվել էին Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո:
Ոստիկանները 240 մարդ են ձերբակալել: Ցուցարարների հետ բախման արդյունքում վիրավորվել է 20 իրավապահ: