Արիզոնայի նահանգապետ Դագ Դյուսին արտակարգ դրություն է հայտրարել և պարետային ժամ է մտցրել նահանգի ողջ տարածքում՝ բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառով, որոնք բռնկվել են՝ ոստիկանի մեղքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով: Այս մասին նա հաղորդել է Twitter- ում:
«Տեղական իշխանությունների խնդրանքով և իրավապահ մարմինների հետ համաձայնեցմամբ, ես արտակարգ դրություն և պարետային ժամ եմ հայտարարում ամբողջ նահանգում», – ասվում է Արիզոնայի նահանգապետի հայտարարության մեջ:
Նշվում է, որ նման ռեժիմը նահանգում կգործի հունիսի 1-ից, ժամը 20.00-ից և կտևի մեկ շաբաթ: