SpaceX-ին պատկանող Crew Dragon տիեզերանավի անձնակազմը տեղափոխվել է Միջազգային տիեզերակայան:
Ճնշման հավասարեցման ավարտից հետո ՄՏԿ-ի հրամանատար Քրիս Քեսեդին բացել է շլյուզային խուցը: Դրանից հետո բացվել է տիեզերանավի մտոցը, և տիեզերագնացներ Դագ Հերլին և Բոբ Բենկենը տեղափոխվել են ՄՏԿ:
Քեսեդիից բացի, ժամանողներին դիմավորել են ռուս տիեզերագնացներ Անատոլի Իվանիշինը և Իվան Վագները:
Տիեզերագնացները ՄՏԿ-ում կմնան մոտ երեք-չորս ամիս: Ընդ որում, նրանց Երկիր վերադառնալու ժամկետը դեռ որոշված չէ:
Տիեզերանավի թռիչքը մեկնարկել է նախօրեին Կանավերալ հրվարդանի վրա գտնվող տիեզերակայանից: Սա պատմության մեջ առաջին կառավարվող թռիչքն է, որն իրականացվել է մասնավոր ընկերության կողմից: