Մինսկում քաղաքացիական հագուստով անձինք ձերբակալել են երկրում հայտնի ընդդիմադիր գործիչ Նիկոլայ Ստատկեվիչին: Այս մասին հայտնել է նրա կինը՝ Մարինա Ադամովիչը, հաղորդում է «Գարուն» մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը:
«Մայակովսկու փողոցում, խախտելով ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները, միկրոավտոբուսն արգելափակեց մեր ուղին և ստիպեց կանգ առնել: Քաղաքացիական հագուստով մարդիկ վերցրին ավտոմեքենայի բանալին, դուրս հանեցին Նիկոլային և տարան անհայտ ուղղությամբ»,- ասել է Ադամովիչը:
Նա առևանգման մասին հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն:
Մայիսի 31-ին Բելառուսի տարբեր քաղաքներում ծրագրված էր այլընտրանքային թեկնածուների աջակցության համար ստորագրահավաք իրականացնել: Սակայն առավոտյան արդեն տեղեկություններ են տարածվել ակտիվիստների կալանավորման մասին: