Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կառավարող մեծամասնության համար նորագույն պատմության ուսանելի երեք օրինակ

«Ասենք, ո՞նց եք պատկերացնում, հեսա հանրությունը գալու է ասի՝ կառավարություն, այ, դուք շատ ազնիվ եք, բայց տեղ-տեղ սխալ եք անում, հավաքվեք գնացեք տուն, թող այս գող-սրիկաները հետ գա՞ն: Այդպես չի լինելու, թող հույսները կտրեն: Այո, մենք սխալներ ունենք, թերություններ ունենք, մենք հապաղում ենք, բայց մեր մղումներում ազնիվ ենք, երկիրը սիրում ենք և որևէ հանցագործի չենք վերադարձնի այլ ճանապարհով, բացի ընտրություններից»,- Lragir.am-ի հետ զրույցում ասում է կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, մասնավորապես անդրադառնալով Սյունիքի հայտնի դեպքերին և այդ համատեքստում խոսելով ներքաղաքական, ներհասարակական հեռանկարների և իրողությունների մասին: Նախ, անհրաժեշտ է արձանագրել երկու հանգամանք, ընդհանրապես քաղաքականության և հայաստանյան քաղաքականության մասին բարձրաձայն, թե լուռ մտորելու համար: Հայաստանում կա առնվազն մեկուկես դեպք, երբ հանրային մեծ բողոքի, մերժման արժանացած ղեկավարներ կամ ուժեր վերստին ստացել են հանրային վստահության շոշափելի ծավալ, ինչը, մեղմ ասած, որոշակի դերակատարում է ապահովել քաղաքական անցուդարձում:

Նախ՝ 1998-ին հանրության լուռ, բայց մեծ ոգևորության պայմաններում ներիշխանական մի թևի հորդորով հրաժարական տված Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակը, որը 2008 թվականին հավակնում էր առաջնորդել համաժողովրդական մեծ շարժում: Տեր-Պետրոսյանը ձևաչափի իմաստով չի մերժվել այնպես, չի հեռացել այնպես, ինչպես թավշյա հեղափոխությունն էր: Սակայն Տեր-Պետրոսյանի հեռացումը հնարավոր է դարձել նաև այն էական պատճառով, որ 1996-ից հետո նա դե ֆակտո չուներ հանրային, շատ, թե քիչ, էական աջակցություն, որը թույլ կտար ամուր լինել թե՛ ներքին, թե՛ արտաքին դաշտում: Եվ Տեր-Պետրոսյանն ընտրեց հեռանալու ճանապարհը, ինչը մեծ ոգևորությամբ ընկալեց հանրությունը: Դրան անմիջապես հաջորդեց ևս մի օրինակ՝ Կարեն Դեմիրճյանի օրինակը, որը եթե մեկ ամբողջական օրինակ չէ, ապա առնվազն կեսից ավելի է: 1988-ի համաժողովրդական շարժման քենին արժանացած Կարեն Դեմիրճյանը 1998 թվականին նախագահի ընտրության հաղթանակի հավակնորդ էր, իրական հավակնորդ, եթե չասենք՝ հաղթող: Ավելին, կա թերևս մի օրինակ էլ՝ Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում, թերևս, միայն մարտիմեկյան ողբերգության արյունոտ էջն էր Ռոբերտ Քոչարյանին խանգարում սկսել վերադառնալու իսկապես արդյունավետ մի քաղաքական գործընթաց: Հայտնի չէ, թե այն ինչով կավարտվեր, քանի որ պայմանավորող գործոնները, անշուշտ, շատ են, սակայն, որ նա կունենար մեծ թվով համակիրներ, կասկած չկա, հատկապես այն շրջանում, երբ ՀԱԿ-ը՝ որպես ընդդիմություն, սպառել էր իրեն, իսկ այլ ընդդիմադիր ազդեցիկ ուժ գործնականում չկար, և դաշտը հիմնականում զբաղեցրել էին առանձին քաղաքական-քաղաքացիական խմբերը:

Կասկած չկա, որ օրինակները ամենևին չեն կարող լինել նույնական թե՛ միմյանց, թե՛ նաև ներկայիս ժամանակի և իրողությունների հետ, սակայն դրանք կարող են լինել նորագույն Հայաստանի համար «քրիստոմատիական»:

Հետևաբար՝ խոսելով հանրային տրամադրությունների, հանրության քայլերի, մոտեցումների, վերաբերմունքի մասին, արժե ուշի ուշով հետևել Հայաստանի նորագույն պատմության երեք տասնամյակի իրադարձություններին: Դրանք չլինելով նույնական, այդուհանդերձ ունեն որոշակի ընդհանուր կանոններ, տրամաբանություն, հետևաբար՝ ուսանելի դրվագներ: Ընդ որում, քաղաքական որևէ թիմ թերևս պետք է մեկընդմիշտ հիշի և արձանագրի մի բան՝ հանրությունը, ժողովուրդը, չի սխալվում: Սխալվում են քաղաքական թիմերը, մեծամասնությունները, վերնախավերը՝ իրավիճակը գնահատելիս, խնդիրները լուծելիս, կառավարելիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում