Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը երկու նոր արբանյակ է գործարկել ուղեծիր, հաղորդում է China Central Television-ը:
Երկու փորձարարական արբանյակներով Long March-11 հրթիռ-կրիչն արձակվել է Սիչուան նահանգի Սիչան տիեզերակայանից, ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ սա այս վայրից տվյալ տեսակի հրթիռի առաջին արձակումն էր:
Ուղեծիր արձակված արբանյակները կօգտագործվեն Երկրի դիտարկման համար նոր տեխնոլոգիաների փորձարկման համար: