Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Արտահանման ծավալները նվազել են․ ոլորտը լուրջ խնդիրների առաջ է կանգնել

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Հայաստանի տնտեսությունը հայտնվել է ծանր դրության առաջ։ Տնտեսագետների գնահատմամբ՝ այս ճգնաժամի հաղթահարման համար երկար ժամանակ անհրաժեշտ կլինի։ Ի թիվ մյուս ոլորտների, Հայաստանից արտահանումը ևս տուժել է։ Փակ են երկրների միջև օդային ճանապարհները, ցամաքայինով էլ որոշակի չափով հաջողվում է արտահանում իրականացնել, սակայն դա յան ծավալը չէ, որը անհրաժեշտ է տնտեսության զարգացման համար։

Օրեցօր շատանում է կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը։ Ըստ որոշ շրջանակների գնահատականի՝ իրավիճակն անկառավարելի է։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ երաշխավորում է՝ երկու շաբաթ տոտալ լոքդաունը իրավիճակը կառավարելի կդարձնի։ Որոշ մասնագետների խոսքով՝ Հայաստանն այս տեմպերով կարող է իր միջազգային իմիջին մեծ վնաս հասցեն՝ արտահանման, տուրիզմի և այլ ոլորտներում։ Այսինքն՝ արտասահմանյան շուկաները, գուցե, սկսեն թերահավատորեն մոտենալ Հայաստանին ու Հայաստանից արտահանվող ապրանքներին ու մատնացույց անեն կոնորավիրուսային իրավիճակը, բարձր ցուցանիշները։ Նման մտավախությանը գոյությունն իհարկե թույլատրելի է, բայց ինչքանով է կարող է այդպես լինել, դեռ հայտնի չէ։

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը, սակայն, նման մտավախություն չունի։ «Ես չեմ կարծում, որ նման խնդիրներ կարող են առաջանալ։ Ամբողջ աշխարհը գիտի, որ ապրանքների միջոցով վիրուսը չի տարածվում։ Վիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Ես նման մտավախություն չունեմ, որ հանկարծ կարող ենք այդպիսի խնդրի առաջ կանգնել։ Այս խնդիրը ամբողջ աշխարհում է, չի կարելի միայն Հայաստանին վերագրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միության նախագահը։

Նրա խոսքով՝ այսօր արտահանման ոլորտը մեծ վնասներ է կրում։ Օդային ճանապարհով հնարավոր չէ բեռներ տեղափոխել, որը նախկինում իրականացվում էր։ «Մենք ունենում էինք մանր-մունր բեռներ, որոնք օդային ճանապարհներով մինչև Ամերիկա էինք տեղափոխում։ Այսօր, ցավոք սրտի, այդ ավիաընկերությունները չեն աշխատում ու մենք չենք կարողանում մատակարարումները կատարել։ Իսկ ցամաքային ինչ-որ կերպ էլի կատարվում է Լարսով, Փոթիով ու կոմպենսացնում ենք։ Ընդհանուր առմամբ՝ արտաքին շուկաներն էլ նահանջի մեջ են։ Կարծում եմ՝ մինչև ընդհանուր խնդրի լուծում չլինի, հարցը չի լուծվելու։ Այնպես որ, Ամերիկայի իմիջը կարող է շատ ավելի մեծ կորուստներ ունենա, որովհետև այնտեղ մահերի թիվը հարյուր հազարի է հասել»,- տեսակետ հայտնեց Մխջյանը։

Միության նախագահը նշեց, որ արտահանման ծավալների նվազում է տեղի ունեցել նախորդ տարվա համեմատ, որը ընթացիկ եռամսյակի ավարտից հետո հրապարակված թվերից հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ աստիճանի է։ «Ես հիմա ճշգրիտ թվերին չեմ տիրապետում։ Եռամսյակը կավարտվի, կասեն թվերը։ Ընդհանուր առմամբ՝ իհարկե նվազում ունենք։ Շատ մարդիկ կան, որ պայմանագրեր ունեն, նույնիսկ ապրանքների փողերը ստացել են, բայց տրանսպորտի, ոչ ճիշտ լոգիստիկայի պատճառով չեն կարողանում ստանալ իրենց ապրանքները»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հարցրինք՝ արտահանմամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները ի՞նչ քայլեր են ձեռնարկում իրավիճակից մաքսիմալ քիչ վնասներով դուրս գալու ուղղությամբ։ «Նոր իրավիճակ է ստեղծվում։ Պետք է հարմարվենք աշխարհի նոր իրավիճակի հետ, որպեսզի կարողանանք մեր գործը առաջ տանել։ Սա ինչ-որ մեկ մարդու կամ մեկ գործարարից,  անձից կախված խնդիր չէ։ Սա համաշխարհային խնդիր է, ֆորս մաժոր է, պետք է հաղթահարենք»,- ասաց Մխջյանը։ Նրա կարծիքով՝ համաշխարհային ճգնաժամից ամենաքիչ տուժող երկիրը Հայաստանն է լինելու, քանի որ տնտեսությունը փոքր է, շատ արագ ազդվում է, արագ էլ կարող է վերականգնվել։ Հարցին՝ արտահանման նախկին ծավալների վերականգնման համար ինչքա՞ն ժամանակ հարկավոր կլինի, միության նախագահը նշեց՝ սկսելու են գյուղատնտեսական ապրանքներով մեր հարևան երկրների շուկաները ողողել։ «Մեծ հույսեր ունեմ, որ ամեն ինչ կվերականգնվի։ Իհարկե, նոր դասեր առած կլինենք, նոր իրավիճակում նոր ձևով աշխատելու համար։ Ու կմտածենք ինչպես անել, որ հետագայում նման իրավիճակների մեջ չհայտնվենք, կոլափսի մեջ չընկնենք»,- շեշտեց Րաֆֆի Մխջյանը։

Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե այս ընթացքում հասկացե՞լ են, թե արտասահմանյան ո՞ր շուկաներն են արտահանման առումով ավելի էֆեկտիվ, որոնք՝ ոչ։ «Այսօր չենք կարող նման գնահատական տալ, որովհետև պրոցեսը դեռևս ընթացքի մեջ է։ Երբ այն կավարտվի, հստակ ստատիստիկա ունենանք, կարող ենք գնահատել շուկաների էֆեկտիվությունը։ Այսօր մի քիչ շուտ է այդպիսի եզրակացություն տալու համա»,- ամփոփեց Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում