Tuesday, 23 04 2024
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ

«Վեթինգի ոսկե պահը բաց է թողնված, հիմա անունն ինչ էլ դնես՝ միևնույն է․ հետհեղափոխական ալիքը գնալով պարտվում է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը։

-Պարոն Քոչարյան, 2021թի հունվարի 1-ից կստեղծվի անկախ Փաստահավաք հանձնաժողով, որը լինելու է անկախ մարմին և ֆինանսավորվելու է բյուջեից։ Հանձնաժողովն ուսումնասիրելու և փաստեր  է հավաքելու 1991 թի սեպտեմբերից մինչև 2018 թի մայիսն ընկած ժամանակահատվածը  Հայաստանում  պարբերաբար տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ: Նախագծի հիմնավորման բաժնում նշվում է, որ այս հանձնաժողովի ստեղծումը և իրականացվելիք գործառույթները բխում են 2019 թի հոկտեմբերին հաստատված դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրված անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունից: Ի՞նչ կարծիք ունեք այս հանձնաժողովի ստեղծման և դրան վերապահված գործառույթների մասին։

– Փաստահավաք խմբի գործունեության արդյունավետությունը պայմանավորված կլինի երկու հանգամանքով․ առաջին՝ կհաջողի արդյոք ձեր կողմից նշված ժամանակահատվածում ուսումնասիրություններ կատարելով հայտնաբերել հանցագարծությունների դեպքեր, թե՝ ոչ, երկրորդ՝ եթե հայտնաբերվել են հանցագործությունների դեպքեր, ապա դրանց համար քրական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցել է, թե՝ ոչ։

Եթե այս երկու գործոնները բավարարող ապացույցներ լինեն, բնականաբար, այդ աշխատանքն իր դրական հետևանքները կունենա, իսկ եթե ոչ, ապա  կարծում եմ, որ չի ունենա, քանի որ բավականին մեծ ժամանակահատվածի  է խոսքը վերաբերում։ Արդյունավետությունը պայմանավորված է այս հանգանքներով և որևէ այլ հետևանք ես չեմ պատկերացնում։ Իհարկե, եթե օրենքով նախատեսված իրավական միջոցների  մասին է նաև խոսքը գնում, ապա փաստահավաք խմբի աշխատանքի արդյունքները 2 ուղղությամբ կարող են օգտագործվել՝ իրավաքաղաքական գնահատական տալու և մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու։ Եթե  ուսումնասիրությունների արդյունքում մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ է արձանագրվել, նույնիսկ, եթե պատասխանատվության կանչելու վաղեմության ժամկետն անցած լինի, ապա պետությունը բազմաթիվ գործիքներ ունի այդ մարդկանց իրավունքները վերականգնելու, օրինակ՝ այնպես, ինչպես եղավ Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տալու դեպքում։ Այնպես որ այսօր կատեգորիկ ասել, որ արդյունավետ կաշխատի այս հանձնաժողովը կամ արդյունավետ չի աշխատի՝ սխալ եմ համարում։ Ընտրված բավականին մեծ ժամանակահատվածը կարող է բերել նրան, որ  առանձին խախտումներին, հանցագործություններին, իհարկե, եթե դրանք հայտնաբերվեն, դատախազությունը պարզապես չկարողանա պատշաճ իրավական գնահատական տալ՝  վաղեմության ժամկետի անցած լինելու պատճառով։ Այս հանգամանքն աչքի առաջ ունենալով՝ պետք է կոնկրետ ժամանակահատված ընտրվեր։ Եթե ժամանակահատվածն ընտրվել է զուտ անցյալի իրողություններին քաղաքական գնահատական տալու համար՝  դա բոլորովին այլ խնդիր է, իշխող քաղաքական ուժի խնդիրն է և  դա միայն բարոյախրատական հետևանքների է բելելու, ոչ թե իրավական։

Այսինքն, այս գործընթացում քաղաքական ենթատեքստ եք տեսնո՞ւմ։

– Չեմ ցանկանա օգտագործել ենթատեքստ բառը, այլ կասեմ, որ ավելի շատ քաղաքական գործընթաց է, որը կարող է բերել իրավական հետևանքների։ Հիմա, եթե այս քաղաքական գործընթացի արդյունքում կհայտնաբերվեն խախտումներ ու դրանց կտրվի իրավական գնահատական, ապա քաղաքական գործընթացը կվերածվի իրավականի։

– Պարոն Քոչարյան, իշխանությունները վերջերս հայտարարեցին, որ դատական համակարգում վեթթինգ չի իրականացվելու, այլ ավելի փափուկ մեթոդներով են փորձելու լուծել այս ոլորտի խնդիրները, մինչդեռ ավելի վաղ վեթինգ իրականացնելու անհրաժեշտության մասին էին նրանք պարբերաբար հայտարարում։ Հիմա այս որոշման փոփոխությունն ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Գիտեք՝ ազգովի փորձում էինք վեթինգ տերմինը բացատրել, թե ինչ է այն  նշանակում, քանի որ 100 հոգի 1000 բան էր հասկանում։ Որքանով ես եմ հասկացել՝ դա  արդարադատության էությունը խաթարող դատական ակտեր ընդունած դատավորների պաշտոնավարության դադարեցում, նրանց լիազորություննների վաղաժամ դադարեցում է նշանակում և խոսքը վերաբերում է Մարտի 1-ից հետո եղած դատավարություններին։ Եթե վեթթինգը սա ենք հասկացել, ապա բազմիցս ասել եմ, որ դրա հնարավորությունը կար, որը հանրաքվեն էր։ Հանրաքվեով կարող էր դրվել  դատական իշխանության որոշ պաշտոնատար անձանց լիազորությունների դադարեցման հարցը, բայց այդ ժամկետը բաց է թողնվել։ Հիմա մնացած գործընթացների անունը դնենք փափուկ կամ ոչ փափուկ, միևնույն է՝ դրանից բան չի փոխվում, քանի որ հիմա պաշտոնավարման դադարեցման մեխանիզմն այևս կիրառելի չէ։ Բոլոր մեխանիզմները, որոնք հիմա են առաջարկվում Դատական օրենսգրքի փոփոխություններով, դրանք փոփոխություններից հետո հարաբերությունները կարգավորելու համար են և դրանցով նախկինում ծագած հարաբերությունների վրա որևէ իրավակիրառում չի կարող ապահովվել։ Նախկին դեպքերի հետ  կապված որևէ բան այս փոփոխությունները չեն կարող բերել, սրանք ապագային միտված փոփոխություններ են։ Այսինքն՝ վեթթինգի ոսկե պահը բաց է թողնված։

 -Փաստահավաք հանձնաժողովը, որի մասին արդեն խոսեցինք, թեև քրեական պատասխանատվություն չի սահմանելու, պատժամիջոցներ չի կիրառելու, բայց արդյո՞ք նրա կատարած ուսումնասիրություններն ու վեր հանած փաստերը  չեն օժանդակելու դատական պրոցեսների կայացմանն ու իրավական պատասխանատվության սահմանմանը։  

– Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքները կարող էին դառնալ վեթթինգի հիմնավորում առանձին պաշտոնատար անձանց համար։ Եթե պաշտոնավարման դադարեցման հարց ես դնում, ապա պետք է հիմնավորես, թե ինչու հենց կոնկրետ այդ դատավորներին։ Այդ հիմնավորումները  պետք է լինեն հանձնաժողովների աշխատանքների արդյունքները, ՄԻԵԴ որոշումները, այսինքն՝ այս հիմնավորումները պետք է լինեին, որպեսզի չլիներ խտրական մոտեցում, որպեսզի հարց չառաջանար՝ ինչու այս մի դատավորի լիազորությունները կասեցվեցին, մյուսինը՝ ոչ։ Բայց սրան պետք է զուգահեռ արվեր՝ հիմա, եթե հայտարարվում է, որ վեթթինգը լինելու է փափուկ, բայց զուգահեռ խոսվում է փաստահավաք խմբի աշխատանքների մասին, այս իմաստով ինքը իմաստազարկվում է։ Փաստահավաք խմբի աշխատանքներն ավելի շատ բարոյաքաղաքական խրատների հետ աղերս ունեն։ Հիմա, եթե այս բարոյաքաղաքական գնահատականն ինչ-որ գործընթացի սկզիբ պետք է դառնա, ապա այն իմաստ ունի, իսկ եթե չի կարող դառնալ գործընթացի սկիզբ, ապա չգիտեմ՝ ինչի համար է այն իրականացվում։

 Բայց իշխանություններն ասում են, որ չունեն դատավորների ռեզերվ, ովքե՞ր պետք է փոխարինեն այդ լիազորությունները դադարեցրած դատավորներին:

– Երբ խոսում եմ վեթթինգի մասին, ասեմ, որ ես անձամբ դրա ջատագովը չեմ, որովհետև կարծում եմ, որ ավելի լավ լուծումներ կան։ Բայց, երբ խոսում ենք ռեզերվի մասին՝ ենթադրում ենք, որ դատական կորպուսից մարդ չպետք է մնա, այսինքն՝ բոլորը վեթթինգի թեկնածու են։ Վերջին հաշվով 10 տարի է անցել, իսկ դատական համակարգը համալրվել է բավական որակյալ կադրերով, դատական համակարգը զարգացում է ապրել, ՀՀ արդարադության որակն այլևս համեմատելի չէ 2008 թ․-ի որակի հետ։ Ամեն դեպքում, Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը, ՄԻԵԴ որոշումները ՀՀ արդարադատության համակարգում որակի փոփոխություն են բերել։ Եթե խնդիր է դրվում ժողովրդի դատին հանձնել այդ մարդկանց հետագա պաշտոնավարման հարցը, ովքեր որպես դատավորներ իրենց հեղինակազրկել են, ես դա հասկանում եմ։ Եթե դա արվեր պատշաճ ու գրագետ հիմնավորումներով, ապա դատական իշխանությունը դրանից միայն կշահեր, ավելին՝ ապագայում կկանխարգելվեր քաղաքական նպատակներով արված արդարադատական ակտեր ընդունելու պրակտիկան։ Բայց հիմա հետհեղափոխական ալիքը գնալով պարտվում է ու հիմա սրա  մասին խոսելն արդեն ժամանակավրեպ է, քանի որ այս ամենը  հետհեղափոխական առաջին վեց ամսում պետք է արվեր։

Պարոն Քոչարյան, վարչապետը կարծես դժգոհ է իրավապահ համակարգի աշխատանքից՝ կոռուպցիոն գործերի բացահայտման առումով: Նա հայտարարեց, որ իրավապահներին տրված ժամկետը լրանում է: Դուք լինելով նախկին փոխոստիկանապետ՝ քաջատեղյակ եք ոստիկանության և առհասարակ ուժային կառույցների գործունեությունից և աշխատանքի որակից։ Հիմա այլևս կողքից դիտարկելով իրավապահների աշխատանքը՝ ի՞նչ գնահատական կտաք, ի՞նչ կարծիք ունեք։

 – Մեկ բառով դժվար է գնահատել։ Երբ խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ուրեմն նախ պետք է հասկանալ, որ քրեական հետապնդումները կոռուպցիայի կանխարգելման կարևոր գործիքներից են, բայց ամենաարդյունավետը չեն։ Հակակոռուպցիոն գործունեությունը, դրա կիրառման պրակտիկայի հղկումը, ՀՀ ժողովրդավարացումը, ժողովրդավարական ընթացակարգերի խորացումն են կոռուպցիայի կանխարգելման լավագույն ձևերը։ Եթե խոսքը գնում է նրան մասին, որ նախկինում թալանածների նկատմամբ բավարար չափով արդյունք չի արձանագրվում, ապա ես դրա հետ մի քիչ համաձայն չեմ, քանի որ 20 հազար քրեական գործեր կան, բա ի՞նչ փաստերով են դրանք  հարուցվել, այս թիվը բերանո՞վ եք ասում։ Նշանակում է՝ սխալ են ընտրված հակակոռուպցիոն պայքարի թիրախները։ Վերջին հաշվով մեր հասարակությանը բարկացնում էր շատ կոնկրետ պերսոնաժների գործողությունները, նրանք կոնկրետ մարդիկ էին, որոնք ժամանակ առ ժամանակ ինչ-որ պատմությունների մեջ էին երևում, իսկ հիմա այդ մարդիկ պետք է լինեին այդ հակակոռուպցիոն պայքարի առանցքում։ Հիմա այդ մարդկանց մի մասը կա , մի մասը՝ չկա, բայց պետական ապարատն իր ամբողջ ուժն ու ռեսուրսը ծախսում է մանր ու միջին չինովնիկական հանձնակազմի կատարած արարքների բացահայտման ուղղությամբ՝ անունը դնելով հակակոռուպցիոն պայքար։ Հակակոռուպցիոն պայքարը պետք է լինի շատ  հասցեկան, թիրախային ու տեսանելի, բայց երբ հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը սկսում է գնահատվել հարուցված քրեական գործերի ու մեղադրյալների թվով, պետությանը հասցված վնասների հատուցման հատկանիշներով, ապա դա ավելի  շատ մտահոգող ու տագնապեցնող է։ Կներեք, բայց մեր հասարակությանը չի հուզում ինչ-որ  համայնքների ղեկավարների 10-15 տարի առաջ արածները։ Ինչքան հետ ես գնում, այնքան հակաիրավական ավելի շատ արարք ես հայտնաբերում, ինչի արդյունքում դու քանակ ես հարստացնում, բայց հասարակությունը դրանից չի հանդարտվում, քանի որ  հասարակությանը հետաքրքրում են կոնկրետ մարդիկ, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցրել, ովքեր կոռուպցիոն սկանդալների մեջ են եղել ու չեն էլ թաքցրել իրենց կոռուպցիոն գործունեությունը։ Նրանց  մասին է պետք  մտածել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում