ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությանը հաջորդած զանգվածային անկարգությունների պատճառով պարետային ժամ է մտցվել երկրի 16 նահանգների առնվազն 25 քաղաքներում, հաղորդում է CNN-ը:
Բացի այդ, մի շարք նահանգներում անկարգությունները զսպելու նպատակով ներգրավվել են Ազգային գվարդիայի ուժերը: Հայտնի է, որ բողոքի ցույցերի ժամանակ արդեն 21-ամյա երիտասարդ է զոհվել. նրան գնդակահարել են Դեթրոյթում:
Ըստ հեռուստաալիքի, վերջին քաղաքներից մեկը, որտեղ պարետային ժամ է մտցվել, Չիկագոն է: Քաղաքապետ Լոռի Լայթֆութը համապատասխան հայտարարություն է արել այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են կոտրել ցուցափեղկերը և թալանել խանութները:
«Խաղաղ բողոքի ակցիան այժմ վերածվել է հանցավոր պահվածքի»,- մեկնաբանել է նա: