Ամստերդամից անկախ լուսանկարիչ Բաս Ութերվայքը գրեթե լուսանկարչական ճշտությամբ մոդելավորեց Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի դեմքը, հայտնում է Le Figaro-ն:
Հոլանդացուն հաջողվել է վերակերտել Նեապոլեոնի դեմքը Art Breeder հատուկ ծառայության շնորհիվ: Ութերվայքը ծրագրի մեջ ներբեռնեց կայսեր մի քանի դիմանկարներ, իսկ հագուստը վերցրեց 1812 թ. ֆրանսիացի նկարիչ Ժակ-Լուի Դավիթի կտավներից:
Նապոլեոնը միակ հեղափոխական գործիչը չէ, որի արտաքինը վերականգնվել է: 2013-ին դեմքի վերակերտման մի խումբ մասնագետներ ստեղծեցին Ռոբեսպիերի 3D մոդելը ՝ օգտագործելով նրա մահվան դիմակը: