Մինեապոլիս քաղաքում սևամորթ ամերիկացու սպանության պատճառով Ֆիլադելֆիայում ծագած անկարգությունները զսպելիս առնվազն 13 ոստիկան ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ, հայտնում է CBS Philly-ն:
Ըստ իրավապահների, քաղաքի փողոցներում ցուցարարներն այրել են տեղական ոստիկանության առնվազն 4 մեքենա: Նրանք խանութներ են թալանել, ջարդել ցուցափեղկերն ու փորձել են հրդեհել նախկին քաղաքապետ Ֆրանկ Ռիզզոյի արձանը:
Հրավապահները հաղորդում են, որ ապստամբություններին մասնակցում է մոտ երեք հազար մարդ:
Ֆիլադելֆիայի իշխանությունները քաղաքում պարետային ժամ են սահմանել 20.00-ից 6.00-ը: