Չինաստանում բժիշկները մեկ օրվա ընթացքում հայտնաբերել են COVID-19-ի վարակման երկու և ասիմպտոմ վարակակիրների ևս երեք նոր դեպք, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի հայտարարությունը:
Ըստ ՉԺՀ իշխանությունների, վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային վարակից մահվան դեպքեր չեն գրանցվել: Արտասահմանից ժամանողների մոտ արձանագրվել է հիվանդության երկու նոր դեպք:
Ընդհանուր առմամբ Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 83,001 դեպք, բուժվել է 78 304 հիվանդ:
Համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 4634 մարդ: