Մինեապոլիսի ոստիկանական բաժանմունքի մոտ կառուցվել է բետոնե պատ `բողոքի ցույցերի պատճառով, որոնք ծագել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, հայտնում է RT-ն:
Բաժանմունքի դիմաց՝ փողոցում, հայտնվել են բետոնե պատ և մետաղական պատնեշներ:
Սա տեղի է ունենում ԱՄՆ-ում սկիզբ առած անկարգությունների ֆոնին։ Պատճառը մայիսի 25-ին Մինեապոլիսում տեղի ունեցած սպանությունն է. ոստիկանը սպանել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին: Այդ օրը ոստիկանության աշխատակիցը ձերբակալության ժամանակ ծնկով սեղմել է տղամարդու պարանոցը: Ֆլոյդը բղավել է, որ խեղդում է, բայց իրավապահ մարմինները դրան ուշադրություն չեն դարձրել: Տղամարդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում:
Հարկ է նշել, որ նահանգում արդեն հինգերորդ օրն է, ինչ անկարգությունները չեն դադարում: